Рубрика: Հայոց լեզու 8

Դասարանական աշխատանք

Նախադասություն — կարևոր բնութագրիչներ.

  • միտքը կամ բովանդակությունը, 
  • ստորոգյալը / ստորոգումը
  • հնչերանգը:

Գտնել նախադասության ստորոգյալը: 

Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս: 

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝ գոյական, դերանուն, ածական, բայ, թվական, մակբայ:

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է: Առաջինը բառակապակցություն է, իսկ երկրորդը նախադասություն։

Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածական

գ. մարտի ութ, առնվազն տասը-թվական

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը-դերանուն

ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայ

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ-մակբայ

Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.

բացատրել.

Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուրյան

ուղտի ականջում քնել-անուշադիր

սիզիփոսյան աշխատանք-անօգուտ աշխատանք

1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

Անմար կրակ, տաք ջուր, թաց հող, մաքուր օդ, չար երեխա, գեղեցիկ տուն։

Այս երեխան, այն տունը։

Նրանց կրակը, մեր ջուրը, նրանց հողը, մեր երեխան, մեր տունը։

Խողովակի ջուրը, գյուղի տունը։

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

Նրան սիրել, նրանց մատուցել, երեխային հանգստացնել։

Շանը սիրել, միսը կտրտել, ուտելիքը մատուցել, մեքենան մոտեցնել, նյարդերը հանգստացնել։

Կենդանուն սիրել, սեղանին մատուցել, պատին մոտեցնել։

Սրտով սիրել, դանակով կտրտել, սկուտեղով մատուցել, դեղահաբերով հանգստացնել։