Рубрика: Հայոց լեզու 8

1. Տրված նախադասության մեջ տեղադրեք հոմանիշներից ամենահարմարը:

Իր ամբողջ կյանքում (զուրկ, զերծ) զուրկ է եղել հարստությունից։

Հեծյալները (ելումուտ, երթևեկ) ելումուտ էին անում պարսպադռնից։

2. Տրված հականիշներն օգտագործեք նույն նախադասության մեջ։ 

Պարսավել-դրվատել, ապառիկ-կանխիկ
Նա պարսավել էր տղային, բայց տղան արժանի էր դրվատանքի։
Կինը ցանկանում էր կանխիկ վճարել, բայց ընտրեց ապառիկ։

3. Գրեք տրված բառերի նույնարմատ հականիշները

Գեղեցիկ-տգեղ, ծանոթ-անծանոթ, կամեցող-չկամ, բախտավոր-անբախտ

4. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել:

Հետևյալ առավոտ՝ դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին: 
Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում: 
Նա կամենում էր ստուգել՝ որոնք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա ավելորդ մարդիկ չվերցնեն: Իր հարյուր զինվորներից նա 
ընտրեց միայն ութսունին, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներն էին: 
Դրանց բոլորին տեղավորեց տասը լաստի վրա` յուրաքանչյուր լաստին հատկացնելով ութ զինվոր, իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում:

5. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ

Տեղաբնակ                 որևէ

Կոփածող                   ժայռաբեկոր

Սիրասուն                  տոչորվել

Կտրվածք                    շնչասպառ

Մտամոլոր                  միաձայն

Շնչահեղձ                     ջրանցք

Որտեղ, ժայռակոփ, սիրատոչոր, շնչակտուր, միամիտ, ջրահեղձ։