Рубрика: Նախագծեր

Իմ օրը

Առավոտյան արթնանում եմ ժամը 9-ին:Իմ օրը սկսում է իմ շան հետ զբոսնելով:Մեծ եղբորս հետ իջնում ենք բակ և սկսում են մեր խաղերը իմ Րիչիի հետ: Համ մարզվում ենք, համ էլ զբոսնում:

Հետո սկսում են մեր տեսադասերը,որոնք շատ հետաքրքիր են անցնում:Դասերս ավարտելուց հետո գիրք եմ կարդում,սիրում եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթները,հետաքրքիր հաղորդումներ եմ նայում,հիմնականում կենդանիների մասին:

Քանի որ շատ եմ սիրում պատրաստել,նաև ժամանակ եմ անցկացնում խոհանոցում,օգնում եմ մայրիկիս,և զարմացնում հայրիկիս և եղբորս: