Рубрика: առաջին օգնություն, Առողջագիտուցյուն 9

Արյունահոսություն

Bleeding finger.jpg

Արյունահոսություն, արյան արտահոսումն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3-ից ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսությունը լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսությունը, որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է առաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը` 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Автор:

Ես Ալբերտն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ունեմ շատ ընկերներ, սիրում եմ խաղալ նրանց հետ: Ես Ռիչի անունով շուն էլ ունեմ:

Оставьте комментарий